Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Պետք չէ բոլոր ներգաղթյալներին հանցագործ համարել»

«Պետք չէ բոլոր ներգաղթյալներին հանցագործ համարել»
15.01.2016 | 00:35

Եվրահանձնաժողովը կոչ է արել Քյոլնի դեպքերից հետո բոլոր ներգաղթյալներին չհավասարեցնել հանցագործների հետ և հույս ունի, որ նման դեպքերը չեն կրկնվի՝ հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը։ Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ նա նշել է, որ հետաքննությունը շարունակվում է։ «Եկեք ներգաղթյալներին ու փախստականներին չխառնենք հանցագործների ու ահաբեկիչների հետ։ Եթե այդպես է, նրանց հետ կվարվենք համարժեք։ Նրանք, ովքեր գործել են այդ սոսկալի հանցագործությունները, պետք է կանգնեն դատարանի առջև և անհրաժեշտության դեպքում բանտարկվեն, եթե մենք չկարողանանք նրանց հետ ուղարկել։ Լավ կլինի խուսափել ընդհանրացումներից։ Այժմ շատ կարևոր ժամամակաշրջան է, և դուք կհամաձայնեք ինձ հետ, որ պետք է զգույշ լինել»,- ասել է եվրահանձնակատարը։

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ